Գերմանիայի գավաթ. Բայերը շարունակում է գերարդյունավետ ֆուտբոլ  ցուցադրել` ջախջախելով Զանդհաուզենին🎥

Գերմանիայի գավաթ. Բայերը շարունակում է գերարդյունավետ ֆուտբոլ ցուցադրել` ջախջախելով Զանդհաուզենին🎥

02/11/2023 - 01:10

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բայերը» հյուընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Զանդհաուզենի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:2 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ամին Ադլին, մեկական գոլ էլ խփեցին Էզեկիել Պալասիոսը, Ջոնաթան Տահն ու Ադամ Հլոժեկը։

Տանտերերի կազմից աչքի ընկան Յասին Բեն Բալան ու Քրիստոֆ Էհլիչը։

Նշենք, որ «Բայերն» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած պաշտոնական բոլոր 14 խաղերում խփել է երկու և ավելի գոլ` մրցակիցների դարպասը գրավելով 51 անգամ։

Այսպիսով, լևերկուզենյան ակումբը պայքարը կշարունակի Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023