ՉԼ. ՊՍԺ-ն «Բավարիայի» դեմ խաղում բաց թողեց հաղթանակը, բայց երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ🎥
ՉԼ. ՊՍԺ-ն «Բավարիայի» դեմ խաղում բաց թողեց հաղթանակը, բայց երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ🎥
07/05/2026 - 00:59

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բավարիայի» հետ։

Դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդն առավելության էր հասել 5:4 հաշվով։

Պատասխան մրցավեճում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 3-րդ րոպեին հաշիվը բացեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։ «Ռեկորդ մայսթերի» պատասխան գոլը 90+4-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։

Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` երկրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ, որտեղ մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցի «Արսենալի» դեմ։

Նախորդ տարի ֆրանսիական ակումբը 5:0 հաշվով ջախջախել էր «Ինտերին»` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով «ակնաջավոր գավաթը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026