Թիկնիզյանը փայլում է` դառնալով գոլի և ասիստի հեղինակ Ռուբինի դեմ խաղում 🎥

Թիկնիզյանը փայլում է` դառնալով գոլի և ասիստի հեղինակ Ռուբինի դեմ խաղում 🎥

01/11/2023 - 22:02

Ռուսաստանի գավաթի 6-րդ տուրում «Լոկոմոտիվը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ռուբինի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։

«Երկաթուղայինների» կազմից փայլեց Նաիր Թիկնիզյանը` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հայ ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել նաև իր թիմակից Անտոն Միրանչուկին։

Այս հաղթանակից հետո մոսկովյան ակումբը վաստակեց 13 միավոր և B խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` նվաճելով Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

«Ռուբինը» մնաց 4 միավորով և եզրափակեց խումբը` լքելով հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023