Author Archives: Miqayel

Մարկո Ասենսիոյի կրունկով կատարած անհավանական ասիստը Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում 🎥

Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 9:0 հաշվով ջախջախեց 6-րդ դիվիզիոնը նորկայացնող «Ռևել» ակումբին։ Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Մարկո Ասենսիոն, ով 45-րդ րոպեին կրունկով անհավանական գոլային փոխանցում կատարեց` օգնելով աչքի ընկնել Կիլիան Մբապեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին 🎥

Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռևել» ակումբի դեմ։ Փարիզյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին` ջախջախելով ոչ ֆուտբոլային` 9:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, Ռանդալ Կոլո-Մուանին իր անվան դիմաց գրանցեց դուբլ, Մարկո Ասենսիոն, Գոնսալու Ռամուշը և Չեր Ն’Դուրն աչքի ընկան մեկական անգամ, իսկ տանտերերի պաշտպան Մաքսենս […]

Բրազիլիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

Բրազիլիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Դորիվալ Ժունիորը։ 61-ամյա մասնագետը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ կնքելու է 2,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև ԱԱ-2026-ի ավարտը։ Դորիվալ Ժունիորը 2023 թ. ապրիլից մարզում էր «Սան Պաուլոն», որն արդեն հաստատել է, որ վերջինս հեռանում […]

Իսպանիայի գավաթ. Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Բարբաստրոյին 🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ։ Բավական համառ և գոլառատ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 3:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերի կազմից աչքի ընկան Ադրիա դե Մեսան ու Մարկ Պրատը։ Այսպիսով, կատալոնական ակումբը նվաճեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ […]

Արտետա. «Պետք էր պարզապես հաղթել, սակայն պարտվեցինք»

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով «Լիվերպուլին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան. «Դե, մենք լավ էինք խաղում և ունեինք բավարար գոլային պահեր։ Պետք էր պարզապես հաղթել, սակայն պարտվեցինք` չօգտվելով հնարավորություններից։ Հաղթելու համար պետք է իրացնել գոլային պահերը։ Երբ դու նման առավելություն ունես Եվրոպայի լավագույն ակումբի […]

Անգլիական կրքեր Լոնդոնում. Լիվերպուլը հյուրընկալվելիս հաղթեց Արսենալին 🎥

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որն ավարտվեց մերսիսայդյան ակումբի հաղթանակով` 2:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ «զինագործների» պաշտպան Յակուբ Կիվիորը գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք […]

Լիդսի հարձակվողի ֆանտաստիկ գոլն Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում 🎥

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Լիդսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Պիտերբորո Յունայթեդին»։ Յորքշիրյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Պատրիկ Բեմֆորդը, ով 47-րդ րոպեին դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կևին դե Բրույնեն երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ 🎥

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով ջախջախեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Հադերսֆիլդին»։ «Քաղաքաբնակների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կևին դե Բրույնեն, ով փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին և 74-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ժերեմի Դոկուին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի ֆուտբոլիստը վերջին պաշտոնական հանդիպմանը մասնակցել էր դեռևս 149 օր առաջ։ Ազդրի վնասվածքի պատճառով 32-ամյա դաշտից բացակայում […]

Նապոլիի հերթական ձախողումը. Տորինոն խոշոր հաշվով հաղթեց «աձուրիներին» 🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «աձուրիները» հերթական ձախողած հանդիպումն անցկացրին և 0:3 հաշվով պարտություն կրեցին։ «Տորինոյի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Սանաբրիան, Նիկոլա Վլաշիչն ու Ալեսանդրո Բուոնջորնոն։ Այս հաղթանակից հետո «Տորինոն» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։ «Նապոլին», 28 միավորով, […]

Անգլիայի գավաթ. Ման. Սիթին վստահ խաղով ջախջախեց Հադերսֆիլդին 🎥

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Հադերսֆիլդի» դեմ։ Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսը, Օսկար Բոբն ու Ժերեմի Դոկուն։ Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք […]

1 655 656 657 658 659 2,107