Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին 🎥

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին 🎥

08/01/2024 - 12:02

Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռևել» ակումբի դեմ։

Փարիզյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին` ջախջախելով ոչ ֆուտբոլային` 9:0 հաշվով։

Լուիս Էնրիկեի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, Ռանդալ Կոլո-Մուանին իր անվան դիմաց գրանցեց դուբլ, Մարկո Ասենսիոն, Գոնսալու Ռամուշը և Չեր Ն’Դուրն աչքի ընկան մեկական անգամ, իսկ տանտերերի պաշտպան Մաքսենս Ն’Գեսանը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» պայքարը կշարունակի Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023