Անգլիայի գավաթ. Ման. Սիթին վստահ խաղով ջախջախեց Հադերսֆիլդին 🎥

Անգլիայի գավաթ. Ման. Սիթին վստահ խաղով ջախջախեց Հադերսֆիլդին 🎥

07/01/2024 - 19:57

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Հադերսֆիլդի» դեմ։

Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսը, Օսկար Բոբն ու Ժերեմի Դոկուն։

Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023