Իսպանիայի գավաթ. Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Բարբաստրոյին 🎥

Իսպանիայի գավաթ. Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Բարբաստրոյին 🎥

08/01/2024 - 09:44

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ։

Բավական համառ և գոլառատ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 3:2 հաշվով։

Խավիի թիմի գոլերը խփեցին Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերի կազմից աչքի ընկան Ադրիա դե Մեսան ու Մարկ Պրատը։

Այսպիսով, կատալոնական ակումբը նվաճեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023