Արտետա. «Պետք էր պարզապես հաղթել, սակայն պարտվեցինք»

Արտետա. «Պետք էր պարզապես հաղթել, սակայն պարտվեցինք»

08/01/2024 - 00:15

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով «Լիվերպուլին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան.

«Դե, մենք լավ էինք խաղում և ունեինք բավարար գոլային պահեր։ Պետք էր պարզապես հաղթել, սակայն պարտվեցինք` չօգտվելով հնարավորություններից։ Հաղթելու համար պետք է իրացնել գոլային պահերը։

Երբ դու նման առավելություն ունես Եվրոպայի լավագույն ակումբի նկատմամբ և ստեղծում ես այդքան գոլային պահեր… Ես դեռ չեմ տեսել, որ որևէ այլ ակումբ «Լիվերպուլի» դեմ խաղա այնպես, ինչպես մենք, սակայն դա բավարար չէր։

Ես չեմ ասում, որ «Լիվերպուլից» վատ խաղալու դեպքում կհաղթեինք։ Երբ իմ թիմը նման ինքնավստահությամբ է խաղում, ի՞նչ կարող եմ ես ասել։

Ամեն դեպքում, ես հարյուր տոկոսով սատարում եմ իմ թիմին:

Մենք պետք է շարունակենք խաղալ այսպես և գործել ավելի արդյունավետ»,- իսպանացի մասնագետի խոսքերը BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023