Նապոլիի հերթական ձախողումը. Տորինոն խոշոր հաշվով հաղթեց «աձուրիներին» 🎥

Նապոլիի հերթական ձախողումը. Տորինոն խոշոր հաշվով հաղթեց «աձուրիներին» 🎥

07/01/2024 - 20:37

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «աձուրիները» հերթական ձախողած հանդիպումն անցկացրին և 0:3 հաշվով պարտություն կրեցին։

«Տորինոյի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Սանաբրիան, Նիկոլա Վլաշիչն ու Ալեսանդրո Բուոնջորնոն։

Այս հաղթանակից հետո «Տորինոն» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Նապոլին», 28 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023