Անգլիական կրքեր Լոնդոնում. Լիվերպուլը հյուրընկալվելիս հաղթեց Արսենալին 🎥

Անգլիական կրքեր Լոնդոնում. Լիվերպուլը հյուրընկալվելիս հաղթեց Արսենալին 🎥

07/01/2024 - 22:49

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որն ավարտվեց մերսիսայդյան ակումբի հաղթանակով` 2:0 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ «զինագործների» պաշտպան Յակուբ Կիվիորը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023