Author Archives: Miqayel

Եվրո-2024. այսօր հայտնի կդառնան խմբային վերջին երեք մասնակիցները

Այսօր` մարտի 26-ին, կկայանան Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչները։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Վրաստան – Հունաստան (21:00) Ուկրաինա – Իսլանդիա (23:45) Ուելս – Լեհաստան (23:45) Այս զույգերի հաղթողները կնվաճեն Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի հավաքականը մարտի 25-ին մեկնել է Պրահա` մասնակցելու Չեխիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։ ՀՖՖ պաշտպոնական կայքը հայտնում է, որ «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը հավաքականի հետ չի մեկնել Պրահա և միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, որը մարտի 26-ին Եվրո-2025-ի որակավորման փուլի շրջանակում մրցելու է Ռումինիայի թիմի դեմ։ Հավաքականի հետ Պրահա չի մեկնել նաև «Արարատ-Արմենիայի» ձախ պաշտպան […]

Լեո Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է 📸

Հեղինակավոր Transfermart կայքը թարմացրել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո 5 միլիոն եվրոյով նվազել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի տրանսֆերային արժեքը։ 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 30 մլն եվրո։ Նշենք, որ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին անգամ 35 մլն եվրոյից ցածր եղել է 2006 թ. հունվարի 20-ի թարմացումից […]

Ավստրիացի ֆուտբոլիստը` հավաքականների պատմության ամենաարագ գոլի հեղինակ 🎥

Ավստրիայի հավաքականը մարտի 23-ին Բրատսիլավայում կայացած ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ վայրկյանին ավստրացիների կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները բացեց հաշիվը։ beIN Sports-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը խփել է հավաքականների մակարդակով պատմության ամենաարագ գոլը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013 թ., երբ Լուկաս Պոդոլսկին Գերմանիայի հավաքականի կազմում 7-րդ վայրկյանին […]

Լապորտան 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լամին Յամալի վերաբերյալ 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել. «Մենք առաջարկ էինք ստացել այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Յամալն է։ Պատրաստ էին վճարել 200 միլիոն եվրո, սակայն մենք ասացինք` ո՛չ։ Մենք հավատում ենք այդ տղայի խաղային որակներին ու մարզական տեսլականին։ Մենք առաջարկներ ենք ստացել նաև […]

Կոպա Ամերիկա-2024. հայտնի դարձան խմբային փուլի վերջի երկու մասնակիցները🎥

Հայտնի են դարձել Կոպա Ամերիկա-2024-ի խմբային փուլի վերջին երկու մասնակիցները։ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարին այս անգամ մասնակցելու են նաև ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան, ներկայացնող 6 հավաքականներ, որոնք որակավորվել են Ազգերի լիգայի միջոցով։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած հավաքականները միանգամից նվաճել են Կոպա Ամերիկայի խմբային փուլի ուղեգիր։ Այդ հավաքականներն էին […]

Էնդրիկը դարձել է «Ուեմբլի» մարզադաշտում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 🎥

Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Անգլիային։ «Պենտակամպիոնների» հաղթական գոլը խփեց 17-ամյա հարձակվող Էնրիկը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պատանի հարձակվողը դարձել է «Ուեմբլի» մարզադաշտում ամենաերիտասարդ գոլի հեղինակ։ Էնդրիկն Անգլիայի դեմ խաղել է 17 տարեկան և 246 օրական։ Հավելենք, որ Էնդրիկն առաջին գոլն է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ […]

Գերմանիան արտագնա խաղում հաղթեց Ֆրանսիային 🎥

Գերմանիայի հավաքականը Լիոնում կայացած ընկերական խաղում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ. արդեն 7-րդ վայրկյանին «բունդեսմանշաֆթը» Ֆլորիան Վիրցի տպավորիչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց «եռագույնների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով. 49-րդ րոպեին աչքի ընկավ Կայ Հավերցը։ Գերմանիայի հավաքականը հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և […]

17-ամյա Էնդրիկը հաղթանակ պարգևեց Բրազիլիային Անգլիայի դեմ խաղում 🎥

Բրազիլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Անգլիայի հետ։ Համառ և լարված պայքարում անցած խաղում «պենտակամպիոնները» հաղթեցին 1:0 հաշվով։ Դորիվալ Ժունիորի նորամուտի խաղում բրազիլացիներին հաղթանակ պարգևեց 17-ամյա հարձակվող Էնդրիկը, որն առաջին գոլը խփեց հավաքականի կազմում։ Հավելենք, որ Բրազիլիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Մադրիդում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։ Անգլիան նույն օրը Լոնդոնում […]

Գերմանիան 7-րդ վայրկյանին բացեց հաշիվը Ֆրանսիայի դեմ խաղում 🎥

Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացնում Ֆրանսիայի թիմի դեմ։ Հանդիպումն անհավանական մեկնարկ ունեցավ. «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը 7-րդ վայրկյանին հեռահար հարվածով բացեց հաշիվը` դառնալով նաև անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 575 576 577 578 579 2,106