Գերմանիան արտագնա խաղում հաղթեց Ֆրանսիային 🎥

Գերմանիան արտագնա խաղում հաղթեց Ֆրանսիային 🎥

24/03/2024 - 01:51

Գերմանիայի հավաքականը Լիոնում կայացած ընկերական խաղում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի դեմ։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ. արդեն 7-րդ վայրկյանին «բունդեսմանշաֆթը» Ֆլորիան Վիրցի տպավորիչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։

Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց «եռագույնների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով. 49-րդ րոպեին աչքի ընկավ Կայ Հավերցը։

Գերմանիայի հավաքականը հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Ֆրանկֆուրտում կմրցի Նիդերլանդների թիմի դեմ։

Ֆրանսիան նույն օրը Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կընդունի Չիլիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023