Սլովենիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Պորտուգալիային 🎥
Պորտուգալիայի հավաքականը Լյուբլյանայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ սլովենացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Սլովենացիներին հաղթանակ պարգևեցին Ադամ Գնեզդայի ու Մաքս Էլշնիկի խփած գոլերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Սլովենիայի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am