Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Հունաստանին` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպումից հետո Թբիլիսիի Բորիս Պաչյաձեի անվան «Դինա Արենա» մարզադաշտում հավաքված բազմահզար երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ` իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ տոնելով պատմական հաջողությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում կմրցի Հունաստանի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` մարտի 26-ին, կկայանան Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչները։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Վրաստան – Հունաստան (21:00) Ուկրաինա – Իսլանդիա (23:45) Ուելս – Լեհաստան (23:45) Այս զույգերի հաղթողները կնվաճեն Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մարտի 21-ին կայացան Եվրո-2024-ի որակավորման անցումային փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները. Վրաստան 2:0 Լյուքսեմբուրգ Հունաստան 5:0 Ղազախստան Լեհաստան 5:1 Էստոնիա Ուելս 4:1 Ֆինլանդիա Իսրայել 1:4 Իսլանդիա Բոսնիա և Հերցեգովինա 1:2 Ուկրաինա Անցումային փլեյ-օֆֆ փուլի եզրափաիչի հանդիպումները կկայանան մարտի 26-ին. Վրաստան – Հունաստան (21:00) Ուելս – Լեհաստան (23:45) Ուկրաինա – Իսլանդիա (23:45) Այս հանդիպումների հաղթողները դուրս կգան […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայացան անցումային փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները։ Հունաստանի հավաքականը տնային խաղում 5:0 հաշվով ջախջախեց Ղազախստանին։ Գուստավո Պոյետի թիմից մեկական գոլ խփեցին Անաստասիոս Բակասետասը, Դիմիտրիոս Պելկասը, Ֆոթիս Իոանիդիսը, Դիմիտրիոս Կուրբելիսը, իսկ Ալեքսանդր Մարոչկինը գրավեց սեփական դարպասը։ Հույներն անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում կմրցեն Վրաստանի դեմ։ Ոչ պակաս վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականը` Վարշավայում 5:1 հաշվով […]
Ավելին
Եվրո-2024-ի հիմանական որակավորման փուլը մոտենում է տրամաբանական ավարտին։ Անցնող օրերին կայացան A, H և J խմբերի վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով Վրաստանի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները չկարողացան նվաճել Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։ Այդուհանդերձ, այդ հավաքականներն Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության C դիվիզիոնի իրենց ենթախմբերում հաղթելու շնորհիվ հնարավորություն են ստացել մասնակցելու Եվրո-2024-ի անցումային հանդիպումներին։ C դիվիզիոնի անցումային […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը B խմբի շրջանակում Աթենքում մրցեց Հունաստանի ընտրանու դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «նարնջագույնները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի իրացրաց 11-մետրանոցը։ Նշենք, որ հոլանդացիները 28-րդ րոպեին արդեն հարվածել էին 11-մետրանոցից, սակայն Վութ Վեգորսթը չկարողացավ գոլի հեղինակ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս հանդիպումը դարձել է Եվրոպայի առաջնությունների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը։ Բացի դրանից, այս խաղը դարձել է Եվրոների պատմության երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը։ Հատկանշական […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Շվեդիայի հավաքականը B խմբում մրցեց Վրաստանի հավաքականի դեմ։ Այս հանդիպումն ուշադրության է արժանի այն պատճառով, որ գրեթե 5 տարի անց Շվեդիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Զլատան Իբրահիմովիչը։ Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա առաջին կեսում «տրե կունիրն» ուներ տարածքային շոշափելի առավելություն և 35-րդ րոպեին բացեց խաղի […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավուման փուլի զամբյուղները, որոնց հիման վրա էլ դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայանալու է վիճակահանությունը։ Այս ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023