Ման. Սիթիի առաջատարի մասնակցությունը Արսենալի դեմ խաղին հարցականի տակ է
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասնակցությունն անգլիական Պրեմեիր լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Արսենալի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է։ 32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չէր միացել Բելգիայի հավաքականին և չմասնակցեց Իռլանդիայի (0:0) ու Անգլիայի (2:2) դեմ ընկերական հանդիպումներին։ ESPN-ը գրում է «Սիթիի» մարզչական ու բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված` բելգիացի ֆուտբոլիստի առողջական վիճակի հետ կապված։ […]