17-ամյա Էնդրիկը հաղթանակ պարգևեց Բրազիլիային Անգլիայի դեմ խաղում 🎥

17-ամյա Էնդրիկը հաղթանակ պարգևեց Բրազիլիային Անգլիայի դեմ խաղում 🎥

24/03/2024 - 00:54

Բրազիլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Անգլիայի հետ։

Համառ և լարված պայքարում անցած խաղում «պենտակամպիոնները» հաղթեցին 1:0 հաշվով։

Դորիվալ Ժունիորի նորամուտի խաղում բրազիլացիներին հաղթանակ պարգևեց 17-ամյա հարձակվող Էնդրիկը, որն առաջին գոլը խփեց հավաքականի կազմում։

Հավելենք, որ Բրազիլիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Մադրիդում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։

Անգլիան նույն օրը Լոնդոնում մրցելու է Բելգիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023