Բարսելոնայի 19-ամյա պաշտպանի ֆանտատիկ գոլը Սենեգալի հավաքականի կազմում 🎥
Սենեգալի հավաքականը մարտի 22-ին Ֆրանսիայի Ամյեն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Գաբոնի հետ` հաղթելով 3:0 հաշվով։ Սենեգալցիների կազմում նորամուտը նշեց «Բարսելոնայի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն, ով 44-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Ֆայեն հանդես է գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կազմում և 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 3 գոլ։ […]