Ման. Սիթիի առաջատարի մասնակցությունը Արսենալի դեմ խաղին հարցականի տակ է

Ման. Սիթիի առաջատարի մասնակցությունը Արսենալի դեմ խաղին հարցականի տակ է

27/03/2024 - 16:57

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասնակցությունն անգլիական Պրեմեիր լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Արսենալի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է։

32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չէր միացել Բելգիայի հավաքականին և չմասնակցեց Իռլանդիայի (0:0) ու Անգլիայի (2:2) դեմ ընկերական հանդիպումներին։

ESPN-ը գրում է «Սիթիի» մարզչական ու բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված` բելգիացի ֆուտբոլիստի առողջական վիճակի հետ կապված։ Նրանք հուսով են, որ Դե Բրույնեն արդեն մարտի 28-ին կսկսի մարզվել «քաղաքաբնակների» ընդհանուր խմբի հետ։

Բացառված չէ, որ նա կհասցնի լիարժեք վերականգնվել նախքան «Արսենալի» դեմ խաղը։

Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի գրեթե ողջ առաջին հատվածն արդեն բաց է թողել ծնկատակի ջլի ծանր վնասվածքի պատճառով։ Նա իր թիմին չի կարողացել օգնել 29 խաղում։

Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին` Երևանի ժամանակով 19:30-ից սկսած։

Հավելենք, որ «Արսենալը» 64 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, նույնքան միավոր ունի նաև լրացուցիչ ցուանիշներով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլը», իսկ «Սիթին» 63 միավորով 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023