Արգենտինան վստահ խաղով կամային հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ 🎥

Արգենտինան վստահ խաղով կամային հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ 🎥

27/03/2024 - 09:46

Արգենտինայի հավաքականը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կոստա Ռիկայի թիմի դեմ։

«Ալբիսելեստեն» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ խաղային տոտալ առավելություն` տանելով 3:1 հաշվով կամային հաղթանակ։

Հաշիվը 34-րդ րոպեին բացեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանուել Ուգարտեն, որին երկրորդ խաղակեսում Լիոնել Սկալոնիի թիմից պատասխանեցին Անխել Դի Մարիան, Ալեքսիս Մաք Ալիսթերն ու Լաուտարո Մարտինեսը։

Նշենք, որ վնասվածքի պատճառով արգենտինացիների կազմից հանդիպումը բաց թողեց թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է Կոպա Ամերիկայի շրջանակում և հունիսի 21-ին կմրցի Կանադայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023