Եվրո-2024. խմբերի վերջնական տեսքը 📸

Եվրո-2024. խմբերի վերջնական տեսքը 📸

27/03/2024 - 10:24

Ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլը։ Անցումային փլեյ-օֆֆ-ի միջոցով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի ու Լեհաստանի հավաքականները։

Մրցաշարի խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը.

Խումբ A – Գերմանիա, Շվեյցարիա, Շոտլանդիա, Հունգարիա

Խումբ B – Իտալիա, Խորվաթիա, Իսպանիա, Ալբանիա

Խումբ C – Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբաի

Խումբ D – Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Լեհաստան

Խումբ E – Բելգիա, Ռումինիա, Ուկրաինա, Սլովակիա

Խումբ F – Պորտուգալիա, Չեխիա, Թուրքիա, Վրաստան

Հավելենք, որ մրցաշարը կայանալու է Գերմանիայում։ Բացման խաղում «բունդեսմանշաֆթը» հունիսի 14-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի դեմ։ Եզրափակիչը կայանալու է հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023