Ալոնսոն հայտարարել է, որ մնում է Բայերում
Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այսօր` մարտի 29-ին, կայացած մամուլի ասուլսի ժամանակ հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանալու ակումբից. «Նախորդ շաբաթ լավ զրուց ունեցա Սիմոն Ռոլֆեսի ու Ֆերնանդո Կարոյի (խմբ.` «Բայերի» տնօրենները) հետ, որի ընթացքում նրանց հայտնեցի, որ մնում եմ ակումբում։ Ես զգում եմ, որ սա ինձ համար համապատասխան վայր է […]