Կիկե Սետիեն․ «Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր գլխավորում եմ Բարսելոնան»
Երեկ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը առաջին մարզումն է անցկացրել ակումբի ղեկին, այնուհետև պայմանագիր է կնքել ակումբի հետ և ներկայաց է լրագրողներին՝ մամուլի ասուլիս տալու։ «Կարծում եմ ՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է խաղալ լավ ֆուտբոլ, սակայն միշտ չէ, որ ստացվում է, բայց այս ամենը մեկ օրվա մասին չէ, կարևոր է տեմպը պահելը: […]