FA cup. Տոտենհեմը երկրորդ փուլից դուրս եկավ հաջորդ փուլ?

FA cup. Տոտենհեմը երկրորդ փուլից դուրս եկավ հաջորդ փուլ?

15/01/2020 - 12:29

Անգլիայում կայանում են գավաթի 1/32 եզրափակչի վերախաղարկումները։

Լոդնոդնի «Տոտենհեմը» առաջին խաղում հյուրընկալվելիս չէր կարողացել առավելության հասնել Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» նկատմամբ։ Խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Երեկ՝ ուշ երեկոյան, Ժոզե Մոուրինիոյի սաները սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասան «կարմիրների» նկատմամբ։ «Շնաձկներին» հաղթանակ պարգևեցին Ջիովանի Լո Չելսոյի և Էրիկ Լամելայի խփած գնդակները։ Իսկ լոնդոնցիների նախկին ֆուտբոլիստ Ջոնաթան Վուդգեյթի սաների կազմում միակ գնդակ խփեց Ջորջ Սևիլը։

Այպիսով, «Տոտենհեմը» դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կհյուրընկալվի «Սաութհեմպտոնին»։

Վերախաղարկումների շրջանակում կայացել են նաև հետևյալ հանդիպումները․

«Նյուքասլ» 4։1 «Ռոչդեյլ»

«Քովենթրի Սիթի» 3։0 «Բրիստոլ Ռովերս»

«Շրուսբերի Թաուն» 1։0 «Բրիսթոլ Սիթի»

«Բլեքպուլ» 0։2 «Ռիդինգ»

Հաջորդ փուլ անցած թիմերը ձևավորել են հետևյալ զույգերը․

«Ռեդինգ» – «Կարլայլ Յունայթեդ»/«Քարդիֆ Սիթի»

«Քոնվենթրի Սիթի» – «Բիրմինգհեմ»

«Նյուքասլ» – «Օքսֆորդ Յունայթեդ»

«Շրուսբերի Թաուն» – «Լիվերպուլ»

Նշենք, որ այսօր կկայանա ևս երկու վերախաղարկում․ «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կընդունի «Վուլվերհեմպտոնին», իսկ «Կարլայլ Յունայթեդը» կընդունի «Քարդիֆին»։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023