Author Archives: Miqayel

Աղբյուր․ «Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում»

Ըստ Varzesh3.com- ի՝ «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումի կազմում։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, դարպասապահն արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող ակումբի կազմում։ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ անցկացնելով 3 «չոր» հանդիպում։

Պոչետինոն հրաժարվել է գլխավորել Բարսելոնան

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզչի հավանական թեկնածուների։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, ակումբի ղեկավարությունը կապվել է նաև «Էսպանյոլի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն նա հրաժարվել է գլխավորել ակումբը։ Նրա հետ կապվել են այն ժամանակ, երբ դեռևս քննարկվում էր Վալվերդեի հեռացման հարցը։ Արդյունքում, կատալոնական ակումբը կանգ է առել «Բետիսի» նախկին գլխավոր […]

Պաշտոնական․ Միլանն ունի նոր դարպասապահ

«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։

Հայտնի է դարձել, թե Բարսելոնան, երբ պաշտոնապես կհայտարարի Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին

Ըստ մի շարք պաշտոնական աղբյուրների՝ կատալաոնական «Բարսելոնան» արդեն որոշել է Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը։ Ակումբն այսօր պաշտոնապես կհայտարարի նրա հեռացման մասին։ El Larguero-ն  տեղեկացնում է, որ կատալանոկան ակումբը այսօր՝ տեղական ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին) ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Աղբյուրը պնդում է նաև, որ Վալվերդեին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Կիկե Սետիենը։

Պաշտոնական․ Պեպե Ռեայնան վերադառնում է անգլիական ֆուտբոլ

«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։

Հնարավոր է՝ ևս մեկ հայ ֆուտբոլիստ հանդես գա Բունդեսլիգայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» ձախ կիսապաշտպան Էդգար Բաբայանի գործակալ Կոյու Կագլարը մեկնաբանել է խաղացողի Բունդեսլիգա տեղափոխվելու մասին լուրերը․ «Գիտենք, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Ուրալը»։ Իհարկե, կդիտարկենք այդ տարբերակը, սակայն դեռ սպասում ենք Բունդեսլիգայից առաջարկի»,- Կագլարի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ Բաբայանը Դանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, դարձել 1 գոլի և […]

Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը՝ Տոբոլի ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլ» կազմում։ Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ […]

Transfermakrt.com-ը հաստատել է․ Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է Աստանա

Ինչպես տեղեկացնում է Transfermakrt.com-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Ղազախստանի գործող չեմպիոն «Աստանայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է նաև KazFootball-ը: Սակայն, դեռևս պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Բարսեղյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կայսարի» կազմում: Նա մասնակցել էր 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի, 4 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել նաև […]

Պաշտոնական․ Սևիլիայի պաշտպանը տեղափոխվեց Միլան

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։

Սերխիո Ագուերոն գերազանցել է Թիերի Անրիի ռեկորդը

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն «Աստոն Վիլլայի» դեմ կայացած երեկվա խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հիշցնենք, որ «քաղաքաբնկաները» 1։6 հաշվով հաղթել են այդ խաղում։ Ագուերոն այդ հեթ-տրիկի շնորհիվ իր գոլերի քանակը ԱՊԼ-ի շրջանակում հասցրեց 177։ Այսպիսով, Ագուերոն գերազանցեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը՝ դառնալով Պրեմիեր լիգայի լավագույն արտասահմանցի ռմբարկու։ Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության […]

1 2,014 2,015 2,016 2,017 2,018 2,103