Բարսելոնան մոտ է Պալմեյրասի երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելուն

Բարսելոնան մոտ է Պալմեյրասի երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելուն

15/01/2020 - 14:54

Ըստ Globoesporte-ի՝ կատալոնական «Բարսելոնան» ձեռք կբերի բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 11 մլն եվրո։ 7 մլնը կվճարեն նախապես, իսկ մնացած 4-ը բոնուսների տեսքով։

Նշվում է, որ Ֆերնանդեշը կմնա «Պալմեյրասի» տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև տրանսֆերը պաշտոնապես ձևակերպվի:

Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով 1 գնդակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023