Պաշտոնական. Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բետիս

Պաշտոնական. Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բետիս

15/01/2020 - 01:39

Ինչպես տեղեկացնում է իսպանական «Բետիսի» պաշտոնական կայքը, անդալուսական ակումբը պայմանագիր է կնքել մեքսիկական «Ամերիկայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսի հետ։

Ըստ transfermarkt-ի` խաղացողի դիմաց իսպանական ակումը վճարել է 9 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Ռոդրիգեսը Մեքսիկայի ավարտված առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցել էր 22 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ։

Նշենք, որ 25-ամյա խաղացողը համարվում է Արգենտինայի հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է 9 հանդիպման։ 2019 թվականի ամռանը «ալբիսելեստեի» կազմում մասնակցել է Կոպա Ամերիկային։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023