Author Archives: Miqayel

Ինտերն ու Ռոման պատրաստվում են փոխանակում իրականացնել

«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» […]

Կիկե Սետիենն առաջին մարզումն է անցկացրել Բարսելոնայի ղեկին

«Բարսելոնան» առավոտյան անցկացրել է հերթական մարզումը՝ նախապատրաստվելով Լա լիգայի հերթական խաղին։ Կատալոնացիները Լա լիգայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու են «Գրանադայի» դեմ։ Մարզումը ղեկավարել է ակումբի նոր գլխավոր մարզիչ 61-ամյա Կիկե Սետիենը, որ ը դարձել է նրա առաջին մարզումը «Բարսելոնայի» ղեկին։ Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով գիշերը 3-ի սահմաններում, կատալոնական ակումբը հեռացրել է Էռնեստո […]

ՀՖՖ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է այն խաացողների և մարզիչների անունները, ովքեր հավակնելու են «տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն» մարզիչ մրցանակներին։ Լավագույն ֆուտբոլիստին և մարզչին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները:  «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնում են հետևյալ 30 ֆուտբոլիստները․ 1. Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», «Հոֆենհայմ» (Գերմանիա) 2. Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» […]

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել Իսպանիայի սուպերգավաթի մասնակիցները

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել Իսպանիայի սուպերգավաթի մասնակիցները, որի հաղթող դարձավ Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը վաստակել է 12 մլն եվրո։ «Արքայական» ակումբից յուրաքանչյուր խաղացող կստանա 150 հազար եվրո՝ որպես բոնուս։ AS-ի տվյալներով «Բարսելոնան» վաստակել է 6 մլն եվրո, «Ատլետիկոն»՝4 մլն, իսկ «Վալենսիան»՝ 1․7 մլն եվրո։ Ավելի վաղ «Վալենսիան» Իսպանիայի թագավորական ֆեդերացիային իր […]

Պաշտոնական․ Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում

Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամլո ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում հանդես եկող «Փեյքան» ակումբի կազմում։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Պաշտոնական. Կիկե Սետիենը` Բարսելոնայի գլխավոր մարզիչ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը, ում հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր։ Ակումբը նոր մարզչին կներակայցնի երեքշաբթի` հունվարի 14-ին։

Պաշտոնական․ Էռնեստո Վալվերդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հեռացման պատճառ է հանդիսացել ակումբի ոչ բավարար արդյունքները։ Բասկ մասնագետը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2017 թվականի ամռանը՝ փոխարինելով Լուիս Էնրիկեին։ Նրա գլխավորությամբ ակումբը նճավել է 4 գավաթ․ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ՝ Իսպանիայի գավաթակիր ու […]

Բարսելոնան պայմանագրի խզման հարցում չի կարողացել համաձայնության հասնել Վալվերդեի հետ

Հայտնի է դարձել, թե ինչու «Բարսելոնան» դեռևս չի հայտարարել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։ Չնայած այն բանին, որ ակումբը սկզբունքային համաձայնություն ունի «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ, ակումբը դեռևս չի կարողանում Վալվերդեի հետ հստակեցնել նրա պայմանագրի խզման դետալները։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, կողմերը քննարկումները կշարունակեն երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին։ Սպասվում էր, որ […]

Աղբյուր․ «Կիկե Սետիենը պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ»

Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետիենը։ Այս մասին տեղեկացնում են ինչպես  Diario Sport-ը և Mundo Deportivo-ն, այնպես էլ մի շարք այլ իսպանական լրատվամիջոցներ։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվելու է 6 ամսվով։ Սակայն, ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ պայմանագիրը կնքվելու է 2․5 տարով։ Սետիենի նշանակումն ու Էռնեստո Վալվերդեի հեռացման […]

1 2,013 2,014 2,015 2,016 2,017 2,103