Կիկե Սետիեն․ «Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր գլխավորում եմ Բարսելոնան»

Կիկե Սետիեն․ «Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր գլխավորում եմ Բարսելոնան»

15/01/2020 - 15:33

Երեկ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը առաջին մարզումն է անցկացրել ակումբի ղեկին, այնուհետև պայմանագիր է կնքել ակումբի հետ և ներկայաց է լրագրողներին՝ մամուլի ասուլիս տալու։

«Կարծում եմ ՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է խաղալ լավ ֆուտբոլ, սակայն միշտ չէ, որ ստացվում է,  բայց այս ամենը մեկ օրվա մասին չէ, կարևոր է տեմպը պահելը:

Ես շատ պարզ եմ որոշ հարցերի վերաբերյալ: Լսում եմ բոլորին, բայց դժվար է ինձանից խլել այն բաները, որոնց հավատում եմ: Ես առաջինն եմ, ով պաշտպանում է այն, ինչ անում է: Այս հարցով հստակ եմ:

Լա Մասիայի տաղանդավոր երիտասարդներին կտրվի հնարավորություն, եթե նրանք դա վաստակեն նույնիսկ եթե խոսքը գնա հիմնական կազմի խաղացողներին փոխարինելու մասին: Ես հատուկ ջանքեր կգործադրեմ նրանց շանս տալու համար:

Երեկ զբոսնում էի կովերի հետ մեր գյուղում, իսկ այսօր այստեղ եմ «Բարսելոնայում» և մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Շնոհակալություն եմ հայտնում Էռնեստո Վալվերդեին, ով ինձ մի թիմ է թողել, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Իմ նխատական է հաղթել ամեն ինչ։ Հաղթել բոլոր մրցաշարերում։

Նույնիսկ ամենալավ երազումս նման բան չէի կարող պատկերացնել, որ մեկ օր կգլխավորեմ «Բարսելոնան»։ Համոզված եմ, որ կարող եմ հասցնել իմ խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին»,-եզրափակել է 61-ամյա մասնագետը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023