Author Archives: Miqayel

Ռեալը տարին ավարտեց դրական նոտայի վրա` Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթելով Ատլետիկին🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկում կողմերը պարզապես գոլային հրավառություն էին պատրաստել «Սան Մամես» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար և 10-րդ րոպեի դրությամբ խփել էին արդեն 3 գոլ։ Նախ 4-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, ապա 7-րդ րոպեին ֆրանսիացի գոլահարը կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը, իսկ 10-րդ […]

Carabao Cup. Չելսին ու Տոտենհեմը դուրս եկան կիսաեզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Չնայած «ազնվականները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` միայն խաղավարտին մոտ կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու երկու անպատասխան գնդալ ուղարկել մրցակցի դարպասը։ Նախ 80-րդ րոպեին «Բրենթֆորդի» պաշտպան Պոնտուս Յանսոնը գրավեց սեփական դարպասը, ապա 85-րդ րոպեին Ժորժինիոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու դրեց հանդիպման վերջակետը։ Այսպիսով, […]

Թրիլլեր «Էնֆիլդում». Լիվերը ֆանտաստիկ comeback արեց ու 11-մետրանոցներով հաղթեց Լեսթերին🎥

Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտուն մրցեց «Լեսթերի» դեմ։ «Աղվեսները» սառը ցնցուղ էին պատրաստել մերսիսայդյան ակումբի համար և 13-րդ րոպեի դրությամբ Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն 19-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մեկ գնդակ հետ բերեց «Լիվերի» համար։ Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի սաները վերականգնեցին երկու գնդակի առավեությունը. աչքի […]

Նապոլին անհասկանալի պարտություն կրեց` սեփական հարկի տակ զիջելով Սպեցիային🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Սպեցիային» հաղթանակ պարգևեց 37-րդ րոպեին Ժուան Ժեզուսի խփած ինքնագոլը։ Հատկանշական է, որ «Սպեցիան» հաղթեց այս խաղում` մրցակցի դարպասին չկատարելով ոչ մի դիպուկ հարված։ Այս հաղթանակից […]

Միլանը տարին ավարտեց փայլուն հաղթանակով. «ռոսոներիները» առավելության հասան Էմպոլիի նկատմամբ🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ստեֆանո Պիոլիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` մրցակցին հաղթելով 4:2 հաշվով։ «Ռոսոներիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆրանկ Կեսիեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեսանդրո Ֆլորենցին ու Թեո Էրնանդեսը, իսկ «Էմպոլիի» գոլեր խփեցին Նեդիմ Բայրամին և Անդրեա Պինամոնտին։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 42 միավոր և […]

Ատլետիկ Բիլբաո – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանաիան Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմցրի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյակ մեկնարկային կազմերով.

Անկայուն Ռոման. «գայլերը» միավորներ կորցրին Սամպդորիայի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Չնայած «Ռոման» հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, միևնույնն է, Ժոզե Մոուրինիոյի սաները չկարողացան հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ 72-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Էլդոր Շոմուրոդովը, սակայն 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մանոլո Գաբիադինին խփեց ջենովական ակումբի պատասխան գնդակը։ Այս ոչ-ոքիից […]

Ինտերը չեմպիոնական գրաֆիկով է ընթանում. «ներաձուրիների» հերթական «զոհը» Տորինոն է🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 30-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Դենզել Դումֆրիսը։ Նշենք, որ Սիմոնե Ինձզագիի թիմն Ա սերիայի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ վերջին 6 հանդիպումներն ավարտել է «չոր» հաշվով։ «Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և […]

Բարսելոնան շատ մոտ է Մանչեսթեր Սիթիի հետ վերջնական համաձայնության հասնելուն

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» շատ մոտ են 21-ամյա վինգերի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Կողմերը, հնարավոր է, առաջիկա ժամերին հայտարարեն գործարքի կայացման մասին։ Սպասվում է, որ Տորեսը կդառնա «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։ Նշվում է, որ այժմ այս […]

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի դեմ

Ինչպես տեղեկացնում ՀՖՖ պաշտոնականկայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:  Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին:  Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,299 1,300 1,301 1,302 1,303 2,104