Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Բրահիմ Դիասը։ Հյուրերի միակ գոլը խփեց 40-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
«Սամպդորիայի» երկրպագուներն ակումբի ղեկավարության հասցեին սպառնալիքներ են ուղարկել: Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, այսօր՝ փետրվարի 25-ին, ջենովական ակումբի շտաբ-բնակարանի դիմաց հայտնաբերվել է ստվարաթղթե արկղ, որի մեջ եղել է խոզի գլուխ: Արկղի մեջ եղել է նաև երկտող՝ ուղղված ակումբի նախկին նախագահ Մասիմո Ֆերերոյին և ներկայիս փոխնախագահ Անտոնիո Ռոմեիին, որի վրա գրված է եղել հետևյալը. «Հաջորդ գլուխները […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Սամպդորիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Այդ խաղում «ներաձուրիների» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի և կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Հանդիպման 40-րդ րոպեին Բարելան ձեռքերով ինչ-որ ժեստ է ցույց տվել բելգիացի հարձակվողին, որը հաճախ է անում։ Ինչպես հայտնում է Football Italia-ն, այդ ժեստն անչափ զայրացրել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Չնայած «ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն` կատարելով 5 սեյվ։ Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» և ՊՍԺ-ի նախկին վինգեր Խեսեի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է թուրքական «Անկարագյուջուն», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 16 խաղում դառնալով 5 գոլի և 2 գոլային […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Սամպդորիան» հյուրընկալվելիս մրցում է «Սասուոլոյի» դեմ։ 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո շրջադարձ հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Մանոլո Գաբիադինին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` ջենովական ակումբի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան ու Խոակին Կոռեան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դեյան Ստանկովիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» ձևաչափով։ Նշենք, որ 44-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է սերբական «Ցրվենա Զվեզդան», որը մարզել է 2019-2022 թթ.։ Հավելենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբը Ստանկովիչի գլխավորությամբ մվաճել է 5 տիտղոս, այդ թվում` երեք անգամ դառնալով Սերբիայի չեմպիոն։ […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդայի» նախկին գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կգլխավորի «Սամպդորիան»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Ջենոան ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել սերբ մասնագետի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով, իսկ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն առաջիկա ժամերին։ 44-ամյա մասնագետի` «Սամպդորիան» գլխավորելու տեղեկությունը հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշենք, […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023