Author Archives: Miqayel

Սևիլիա – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի շրջանակում կկայանա 4-րդ տուրից հետաձգված «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները

Այսօր` դեկտեմբերի 21-ին, կայացել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ամփոփել է քվեարկության արդյունքները։ Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ Էլինա Դանիելյան – շախմատ Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն Վարազդատ […]

Բավարիայի կիսապաշտպանի շրջապատը կարծում է, որ նա կտեղափոխվի Ռեալ կամ Պրեմիեր լիգա

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով լրագրող Բրունու Ալեմանիին, ֆրանսիացի ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ նա կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդում» կամ Պրեմիեր լիգան ներկայանցնող որևէ ակումբի կազմում։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ […]

Բարսելոնային առաջարկել են բրազիլական ակումբի հարձակվողի ծառայությունները

Բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Քանի որ կատալոնական ակումբը կենտրոնական հարձակվող է փնտրում, 20-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են «կապտանռնագույններին», սակայն դեռևս հայտնի չէ, թե «Բարսելոնան» ինչ է պատասխանել այդ առաջարկին, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հաղորդվում է, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» […]

Թրիլլեր Վալենսիական դերբիում. Վալենսիան գերկամային հաղթանակ տոնեց Լևանտեի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ վալենսիական հերթական դերբին. «Լևնատեն» «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «Լևանտեի» ֆուտբոլիստները, ովքեր 21-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց. հյուրերի կենտրոնական պաշտպան Մուկտար Դիախաբին ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Գնդակին մոտեցավ Խոսե Կամպանիան, ում հարվածից հետո «Վալենսիային» փրկեց դարպասապահ Յասպեր Սիլեսենը, սակայն Կամպանիան վրա […]

Պաշտոնական. Լիգա 1-ը ներկայացնող ակումբը գնեց Բուդե Գլիմտի ավագին

Ինչպես տեղեկացնում է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է նորվեգական «Բուդե Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «Լանսը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 4.5 մլն եվրո։ Նշենք, որ Բերգի ու «Լանսի» միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։ Նշենք, որ Պատրիկ […]

Գրանադայի 39-ամյա հարձակվողը թոփ-5 առաջնությունների շրջանակում տպավորիչ ռեկորդ է սահմանել

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Անդալուսական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել վետերան հարձակվող Խորխե Մոլինան։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Մոլինան դարձել է Լա լիգայի շրջանակում երբևէ մեկ խաղում 3 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Իսպանացի ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին եղել է 39 տարեկան և 241 […]

Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Կավանիի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` ուրուգվայցի հարձակվողը համաձայնել է առաջին 6 ամսում «բլաուգրանասի» կազմում հանդես գալ նախատեսվածից ցածր աշխատավարձով, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։ Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ […]

Գերմանիայում առաջին անգամ ռասիզիմի պատճառով հանդիպումն անավարտ է մնացել

Գերմանական Երրորդ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Դույսբուրգը» սեփական հարկի տակ մրցում էր «Օսնաբրյուկի» դեմ, սակայն հանդիպումը մնաց անավարտ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հանդիպումը նախ ընդհատվել է, այնուհետև գլխավոր մրցավար Նիկոլաս Վինտերի որոշմամբ այն դադարեցվել է։ Բանն այն է, որ «Դույսբուրգի» «ՄՍՎ-Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկը հանդիպման 33-րդ րոպեին ռասիստական վիրավորանք է թույլ տվել «Օսնաբրյուկի» […]

Պաշտոնական. Տոտենհեմին տեխնկիկական պարտություն գրանցվեց Ռենի դեմ խաղում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 9-ին «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պետք է մրցեր ֆրանսիական «Ռենի» դեմ, սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների շրաջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը հետաձգվեց։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպման համար «Տոտենհեմի» անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել, քանի որ լոնդոնյան ակումբն այդպես էլ […]

1 1,301 1,302 1,303 1,304 1,305 2,104