Ինտերը չեմպիոնական գրաֆիկով է ընթանում. «ներաձուրիների» հերթական «զոհը» Տորինոն է🎥

Ինտերը չեմպիոնական գրաֆիկով է ընթանում. «ներաձուրիների» հերթական «զոհը» Տորինոն է🎥

22/12/2021 - 23:24

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։

Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 30-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Դենզել Դումֆրիսը։

Նշենք, որ Սիմոնե Ինձզագիի թիմն Ա սերիայի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ վերջին 6 հանդիպումներն ավարտել է «չոր» հաշվով։

«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Տորինոն», 25 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023