Բարսելոնան շատ մոտ է Մանչեսթեր Սիթիի հետ վերջնական համաձայնության հասնելուն

Բարսելոնան շատ մոտ է Մանչեսթեր Սիթիի հետ վերջնական համաձայնության հասնելուն

22/12/2021 - 19:25

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» շատ մոտ են 21-ամյա վինգերի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Կողմերը, հնարավոր է, առաջիկա ժամերին հայտարարեն գործարքի կայացման մասին։

Սպասվում է, որ Տորեսը կդառնա «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։

Նշվում է, որ այժմ այս գործարքը շատ ավելի մոտ է կատալոնական ակումբի կողմից ի սկզբանե առաջարկված 45 միլիոն եվրոյով իրականանալուն, քան «Մանչեսթեր Սիթիի» պահանջած 75 միլիոն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ Ֆերրան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023