Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմպտոնին»։ «Աղվեսների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի լեգենդ Ջեյմի Վարդին, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Վարդին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով առաջնության շրջանակում 100 գոլի հեղինակ է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։ Բրենդան Ռոջերսի թիմը հանդիպման մեծ մասում ուներ խաղային շոշափելի առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ջեյմս Մեդիսոնը։ Նշենք, որ 35-ամյա հարձակվողը վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտուն մրցեց «Լեսթերի» դեմ։ «Աղվեսները» սառը ցնցուղ էին պատրաստել մերսիսայդյան ակումբի համար և 13-րդ րոպեի դրությամբ Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն 19-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մեկ գնդակ հետ բերեց «Լիվերի» համար։ Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի սաները վերականգնեցին երկու գնդակի առավեությունը. աչքի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացան վերջին՝ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայացան միաժամանակ։ Հատկապես թեժ ստացվեցին Չեմպիոնների լիգայի վերջին երկու ուղեգրերի համար մղվող պայքարը։ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց մրցաշարային ոչ մի մոտիվացիա չհետապնդող «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում լոնդոնյան ակումբն ուներ թե՛ տարածքային և թե՛ խաղային առավելություն, սակայն Թոմաս Տուխելի սաներին չհաջողվեց առաջ անցնել հաշվի […]
Ավելին
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը, որի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց տանտերերի բացահայտ առավելությամբ։ Բավական է նշել, որ առաջին խաղակեսում «աղվեսները» գնդակին տիրում էին 70%, մրցակցի դարպասին կատարեցին 7 հարված, որից երեքը դիպուկ էին։ Դրան հակառակ՝ «Շեֆիլդը» ոչինչ չկարողացավ առաջարկել կարգով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում չեմպիոնական մրցավազքում գտնվող երկու ակումբներ բախվեցին միմյանց․ «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։ Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ Յուրգեն Կլոպի թիմի շոշափելի առավելությամբ, քանի որ գնդակին տիրելու և դեպի դարպասն արված հարվածների քանակով հյուրերն ունեին որոշակի առավելություն, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսում ավելի […]
Ավելին
Դեկտեմբերի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպումը միանգամից մեկնարկեց «կարմիր սատանաների» ստեղծած իրական գոլային պահով, սակայն 2-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի՝ մոտ տարածությունից կատարած գլխով հարվածը բարձր ստացվեց։ Ամեն դեպքում, 23-րդ րոպեին անգլիացի հարձակվողը խփեց իր գոլը՝ եզրափակելով Բրունո Ֆերնանդեշի հաշվենկատ փոխանցումը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերեհմպտոնին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բավականին երկմտելուց հետո նոր ցույց տվեց նշակետը, քանի որ «գայլերի» լատերալ Մաքս Կիլմենը ձեռքով էր […]
Ավելին
Հոկտեմբերի 29-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում գրանցվեցին մի շարք անակնկալ և հետաքրքիր արդյունքներ, որոնց կանդրադառնանք առանձին առանձին։ A խումբ «Ռոման» սեփական հարկի տակ անսպասելիորեն չկարողացավ կոտրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դիմադրությունը։ Հռոմեական ակումբը խաղի մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ գեթ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում մի շարք հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին, որոնց շնորհիվ 1-ին տեղի համար մղվող պայքարն էլ ավելի սրվեց։ Դեռևս հոկտեմբերի 24-ին գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ծանր հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Խաղը բավականին անսպասելի մեկնարկեց, քանի որ 13-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց «Շեֆիլդի» կիսապաշտպան Սանդեր […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023