Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Սամպդորիան» հյուրընկալվելիս մրցում է «Սասուոլոյի» դեմ։ 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո շրջադարձ հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Մանոլո Գաբիադինին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոն շուտով կդառնա «Սամպդորիայի» ֆուտբոլիստ։ Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, հայտնում է, որ «Սամպդորիան» փոխարինող է փնտրում ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինիի համար, ով ծանր վնասվածք է ստացել։ Ջենոական ակումբի ընտրությունը կանգ է առել Ջովինկոյի վրա, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Սպասվում է, որ 35-ամյա […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Չնայած «Ռոման» հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, միևնույնն է, Ժոզե Մոուրինիոյի սաները չկարողացան հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ 72-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Էլդոր Շոմուրոդովը, սակայն 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մանոլո Գաբիադինին խփեց ջենովական ակումբի պատասխան գնդակը։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 17-րդ տուրը, որի առաջին խաղում կայացավ ջենովական հերթական դերբին. «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ջենոան» ու «Սամպդորիան»։ Անդրեյ Շևչենկոյի գլխավորութնամբ «Ջենոան» ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր խաղը և այս անգամ էլ պարտվեց 1:3 հաշվով։ «Սամպդորիային» հաղթանակ պարգևեցին Մանոլո Գաբիադինիի և Ֆրանչեսկո Կապուտոյի գոլերը, իսկ «Ջենոայի» պաշտպան Զինյո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադնին ապաքինվել է կորոնավիրուսից։ «Ինձ մոտ հիվանդությունը թեթև ընթացավ։ Ջերմություն ունեցել եմ մեկ օր, իսկ ուժեղ հազ՝ 5-6 օր։ Ես մշտապես եղել եմ տանը՝ կապի մեջ լինելով բժիշկների հետ։ Այժմ իմ թեստը ցույց է տվել բացասական արդյունք, սակայն, ինչպես կարգն է, 24 ժամ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սապմդորիայի» պաշտոնական կայքը, ակումբի՝ կորոնավիրուսով վարակված մյուս հինգ խաղացողներին ավելացել են ևս երկու ֆուտբոլիստներ։ Այսօր՝ մարտի 14-ին, կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել Ֆաբիո Դեպաոլին, ինչպես նաև Բարտոշ Բերեշինսկին։ Ջենովական ակումբը հայտարարել է նաև, որ այլևս չի հրապարակելու որևէ տեղեկատվություն ակումբի ներսում վարակվածների մասին։ Ինչպես գիտեք, «Սամպդորիայի» խաղացողներից արդեն վարակվել են Մանոլո Գաբիադինին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի 20-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Սերբ հարձակվողը հանձնել է թեստ, որը դրական պատասխան է ունեցել։ Վլահովիչը գտնվում է կարանտինում, սակայն նրա մոտ որևէ ախտանիշ այժմ չկա։ Հիշեցնենք, որ Վլահովիչը Ա սերիայի արդեն յոթերորդ ֆուտբոլիստն է, որը վարակվել է կորոնավիրուսով։ Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ վարակվել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, բացի Մանոլո Գաբիադինիից, կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել նաև Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մարտեն Թորսբին և Անտոնիո Լա Գումինան։ Ինչպես փոխանցում է Sky SportsItalia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կորոնավիրուսով է վարակվել նաև ակումբի բժիշկներից մեկը։ Հիշեցնենք, որ ակումբի խաղացողներից առաջինը վարակվել է հարձակվող Մանոլո Գաբիադինին։ Երեկ՝ մարտի 12-ին, նրա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինին վարակվել է կորոնավիրուսով։ 28-ամյա հարձակվողը հանձնել է COVID-19 թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել։ Գաբիադինին բարձր ջերմություն ունի, սակայն իրեն լավ է զգում։ Նա մեկուսացել է հասարակությունից։ Հիշեցնենք, որ Գաբիադինին դարձել է Ա սերիայի երկրորդ ֆուտբոլիստը, ով վարակվել է կորոնավիրուսով։ Երեկ` մարտի 11-ին, «Յուվենտուսը» […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023