Նապոլին անհասկանալի պարտություն կրեց` սեփական հարկի տակ զիջելով Սպեցիային🎥

Նապոլին անհասկանալի պարտություն կրեց` սեփական հարկի տակ զիջելով Սպեցիային🎥

23/12/2021 - 01:43

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

«Սպեցիային» հաղթանակ պարգևեց 37-րդ րոպեին Ժուան Ժեզուսի խփած ինքնագոլը։

Հատկանշական է, որ «Սպեցիան» հաղթեց այս խաղում` մրցակցի դարպասին չկատարելով ոչ մի դիպուկ հարված։

Այս հաղթանակից հետո «Սպեցիան» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

«Նապոլին» մնաց 39 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023