Author Archives: Miqayel

🇮🇹Իտալիայի գավաթ. Ֆիորենտինան թրիլլերային հաղթանակ կորզեց Ատալանտայի դեմ խաղում🎥

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Կարելի է ասել` Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 9-րդ րոպեին թիկի նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, բացեց խաղի հաշիվը։ 27-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսը մոտ էր կրկնապատկելուն «Ֆիորենտինայի» առավելությունը, սակայն «Ատալանտային» փրկեց դարպասապահ Խուան Մուսոն։ Այդուհանդերձ, բերգամասկները կատարած առաջին […]

Հակիմ Զիեշն ավարտել է միջազգային կարիերան

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը որոշել է ավարտել միջազգային կարիերան և այլս հանդես չի գա Մարոկկոյի հավաքականի կազմում։ «Ես այլևս չեմ վերադառնա հավաքական, և սա իմ վերջնական որոշումն է։ Ինձ համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում այնտեղ, և այժմ ես կկենտրոնանամ միայն ակումբում մրցելույթներիս վրա»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։ Հավելենք, որ […]

Միլանի առաջատարներից մեկը չի տեղափոխվի Բարսելոնա

«Բարսելոնան» փորձելու է ամռանը պայմանագրեր կնքել մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր սույն թվականի հուլիսի 1-ից հետո դառնալու են ազատ գործակալ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով, ում պայմանագիրը ավարտվում է «ռոսոներիների» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» կապվել է իվուարցի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել […]

Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է Բարսայի մյուս ֆուտբոլիստներին տեղափոխվել🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ Այդ հանդիպումը կատալոնական ակումբի կազմից պահեստայինների նստարանին էին սկսել թիմի նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ուսման Դեմբելեն։ Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է «Բարսայի» մյուս բոլոր ֆուտբոլիստներին տեղափոխվել։ ESPN-ին հաջողվել է ֆիքսել այդ դրվագը և […]

🇪🇸Իսպանիայի գավաթ. Բետիսը մեծ քայլ կատարեց դեպի եզրափակիչ` հյուրընկալվելիս հաղթելով Ռայոյին🎥

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բետիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ալվարո Գարսիան առաջ մղեց «Ռայոյին»։ Այդուհանդերձ, արագ բաց թողած գոլը չկոտրեց «Բետիսի» ֆուտբոլիստներին, ովքեր կարողացան հանդիպման ընթացքում բեկել իրադարձությունները և ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Բորխա Իգլեսիասը, […]

Կոուտինիոյի բենեֆիսը. Աստոն Վիլլան ու Լիդսը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 9-րդ րոպեին հյուրերը Դանիել Ջեյմսի խփած գոլի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, առաջին խաղակեսի միջնամասում Ֆիլիպե Կոուտինիոն միացրեց իր շարժիչները և 13 րոպեի ընթացքում դարձավ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ` օգնելով […]

🇮🇹Իտալիայի գավաթ. Ֆանտաստիկ Միլան. «ռոսոներիները» ջախջախեցին Լացիոյին🎥

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ «Ռոսոներիները» գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին` ջախջախելով հռոմեական ակումբին 4:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ֆրանկ Կեսիեն։ Այսպիսով, «Միլանը» նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ինտերի» դեմ։ Հավելենք, որ […]

Թրիլլեր Լոնդոնում. Սաութհեմպտոնը տպավորիչ comeback-ով հաղթեց Տոտենհեմին🎥

Անգլիալան Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Սաութհեմպտոնը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտեմհեմի» դեմ։ Կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած գնդակներով. նախ 16-րդ րոպեին Յան Բեդնարեկի ինքնագոլից հետո «խցանները» բացեցին խաղի հաշիվը, սակայն 23-րդ րոպեին Արմանդո Բրոյան խփեց հյուրերի պատասխան գնդակը։ Որքան էլ զարմանալի է` առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ովքեր միայն […]

Պաշտոնական. Շաքիրին փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրի» պաշտոնական կայքը, ակուկբը գնել է «Լիոնի» կիսապտաշտպան Շկեդրան Շաքիրիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Չիկագո Ֆայրը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 7.27 մլն եվրո։ Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Շաքիրին «Լիոնի» կազմում հանդես էր գալիս […]

ԱԱԱ. Չելսին Լուկակուի գոլի շնորհիվ հաղթեց Ալ Հիլալին` դուրս գալով եզրափակիչ🎥

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Չելսին» մրցեց Սաուդյան Արաբաիան ներկայացնող «Ալ հիլալի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը 1 գոլ, որը 32-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ռոմելու Լուկակուն` հաղթանակ պարգևելով «ազնվականներին»։ Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը 1:0 հաշվով հաղթեց «Ալ Հիլալին» և փետրվարի 12-ին մրցաշարի եզրափակիչի շրջանակում կմրցի Լիբերտադորեսի գործող հաղթող «Պալմեյրասի» […]

1 1,253 1,254 1,255 1,256 1,257 2,104