Պաշտոնական. Շաքիրին փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Շաքիրին փոխեց ակումբային գրանցումը

09/02/2022 - 23:19

Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրի» պաշտոնական կայքը, ակուկբը գնել է «Լիոնի» կիսապտաշտպան Շկեդրան Շաքիրիին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Չիկագո Ֆայրը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 7.27 մլն եվրո։

Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։

Շաքիրին «Լիոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023