🇪🇸Իսպանիայի գավաթ. Բետիսը մեծ քայլ կատարեց դեպի եզրափակիչ` հյուրընկալվելիս հաղթելով Ռայոյին🎥

🇪🇸Իսպանիայի գավաթ. Բետիսը մեծ քայլ կատարեց դեպի եզրափակիչ` հյուրընկալվելիս հաղթելով Ռայոյին🎥

10/02/2022 - 03:11

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բետիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ալվարո Գարսիան առաջ մղեց «Ռայոյին»։

Այդուհանդերձ, արագ բաց թողած գոլը չկոտրեց «Բետիսի» ֆուտբոլիստներին, ովքեր կարողացան հանդիպման ընթացքում բեկել իրադարձությունները և ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Բորխա Իգլեսիասը, ապա 68-րդ րպեին` Վիլիամ Կարվալուն։

Այսպիսով, Մանուել Պելեգրինիի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ և Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրին։

Նշենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023