Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է Բարսայի մյուս ֆուտբոլիստներին տեղափոխվել🎥

Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է Բարսայի մյուս ֆուտբոլիստներին տեղափոխվել🎥

10/02/2022 - 13:51

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։

Այդ հանդիպումը կատալոնական ակումբի կազմից պահեստայինների նստարանին էին սկսել թիմի նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ուսման Դեմբելեն։

Դեմբելեն, որպեսզի պահեստայինների նստարանին նստի Օբամեյանգի կողքին, խնդրել է «Բարսայի» մյուս բոլոր ֆուտբոլիստներին տեղափոխվել։

ESPN-ին հաջողվել է ֆիքսել այդ դրվագը և հրապարակել տեսանյութ։

Հավելենք, որ Օբամեյանգն ու Դեմբելեն միմյանց ճանաչում են դեռ «Բորուսիա Դորտմունդում» 2016/17 մրցաշրջանում ունեցած համատեղ մրցելույթներից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023