🇮🇹Իտալիայի գավաթ. Ֆանտաստիկ Միլան. «ռոսոներիները» ջախջախեցին Լացիոյին🎥

🇮🇹Իտալիայի գավաթ. Ֆանտաստիկ Միլան. «ռոսոներիները» ջախջախեցին Լացիոյին🎥

10/02/2022 - 01:59

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։

«Ռոսոներիները» գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին` ջախջախելով հռոմեական ակումբին 4:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ֆրանկ Կեսիեն։

Այսպիսով, «Միլանը» նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ինտերի» դեմ։

Հավելենք, որ կիսաեզրափակիչ դիմակայությունները բաղկացած են լինելու երկու հանդիպումներից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023