Author Archives: Miqayel

Եվրոպա լիգայի եզրափակիչի ժամանակացույցը

Մայիսի 5-ին կայացան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆեյենորդը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ֆեյենորդը» հյուրընկալվելիս մրցեց «Մարսելի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում Ռոտերդամը ներկայացնող ակումբը հաղթել էր 3:2 հաշվով։ Պատասխան խաղում «Մարսելն» ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն, սակայն հոլանդական ակումբը դիմացավ տանտերեր դիմադրությանն ու պահպանել ձեռնտու հաշիվը։ Այսպիսով, այս հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչի արդյունքում «Ֆեյնորդն» ընդհանուր դիմակայություն հաղթեց 3:2 […]

Ռեյնջերսը շոկի ենթարկեց Լայպցիգին` նվաճելով ԵԼ եզրափակիչի ուղեգիր🎥

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ցլերը» հաղթել էինն 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «ռենջերները» հիանալի հանդիպում անցկացրին ու հաղթեցին 3:1 հաշվով։ Ջովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիեն, Գլեն Կամարան ու […]

Աբրահամը հերոսանում է. Ռոման հաղթեց Լեսթերին` դուրս գալով ԿԼ եզրափակիչ🎥

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հռոմեական ակումբը բավական արագ բացեց հանդիպման հաշիվը. 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ «գայլերը» շատ ավելի լավ տեսք ունեին […]

Այնտրախտի հեքիաթը շարունակվում է. Ֆրանկֆուրտցիները կրկին հաղթեցին Վեսթ Հեմին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Այնտրախտը» «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանկֆուրտյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Օլիվեր Գլասների թիմը կրկին հաղթեց «մրճահարներին»։ Այս անգամ գրանցվեց 1:0 հաշիվը, իսկ տանտերերին հաղթանակ պարգևեց Ռաֆայել Բորեի 26-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այսպիսով, […]

Մբապեի մայրը պաշտոնապես հերքել է իր որդու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը

Մայիսի 5-ին համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է կարիերան շարունակել փարիզյան ակումբի կազմում։  Get French Football News-ը, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնեց, որ ֆրանսիացի հարձակվողը պայմանագրի երկարաձգման հարցում ՊՍԺ-ի ղեկավարության հետ սկզբունքային համաձայնության է հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու […]

Սալերնիտանան հետաձգված խաղում հաղթեց Վենեցիային` լքելով վտանտավոր գոտին🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձտված «Սալերնիտանա» – «Վենեցիա» հանդիպումը։ Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ֆեդերիկո Բոնացոլին, դիպուկ իրացնելով 11-մետրնոցը, բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Դավիդե Նիկոլայի թիմն ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, […]

Ռոմա – Լեսթեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

FootGoal. Հայ ֆուտբոլիստների խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերն արտասահմանյան ակումբներում🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կառլո Անչելոտին տպավորիչ ռեկորդ է սահմանել ՉԼ շրջանակում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասախան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Կառլո Անչելոտին տպավորիչ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի շրջանակում` դառնալով առաջին մարզիչը, ում գլխավորությամբ ակումբները հինգերորդ անգամ դուրս են գալիս ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ։ Այդ ցուցանիշով […]

1 1,154 1,155 1,156 1,157 1,158 2,104