ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին այժմ Երևանում է։ Նախկին ֆուտբոլիստը նաև փոքրիկ հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2008-19 թթ.` անցացրած 68 խաղում դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FoodGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Ինչպես և խոստացել էինք, պատրաստել ենք հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերի երկրորդ մասը։ Հաճելի դիտում։ Հայ ֆուտբոլիստների խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերն արտասահմանյան ակումբներում. մաս N1
Ավելին
Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեր ընտրանու կազմից գոլերի հեղինակներ դարձան Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսկիսյանը, Մարկոս Պիզելին ու Էդգար Մանուչարյանը, իսկ վրացիների միակ գոլը խփեց Ալեքսանդր Իաշվիլին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված` հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև: Հանդիպումն ստացել է «Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են» խորագիրը։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ հավաքականի հետ կլինի հանդիպումը։ Սպասվում է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը և Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր նախկին խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ հայերենով տեսաուղերձ է պատրաստել, որը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքում։ Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 68 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Ավելին
Հունվարի 11-ին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ինտերֆուտբոլի թիմը բազմիցս է անդրադարձել Մարկոսին՝ հրապարակելով նրա ֆանտաստիկ գոլերը թե՛ հավաքականի, թե՛ տարբեր ակումբների կազմում։ Իսկ մեր ծաղրանկարիչը որոշեց անդրադառնալ Մարկոսի կարիերայի ավարտին իր ուրույն տեսանկյունից՝ մատնանշելով ամենահայ բրազիլացու հսկայական ներդրումը հայկական ֆուտբոլի […]
Ավելին
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ակումբը Facebook-ի պաշտոնական էջում կատարել հետևյալ գրառումը․ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» իր ֆեյսբուքյան էջով տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ակումբի նորեկ Մարկոս Պիզելին իր շնորհավորել է բոլորի ամանորն ու Սուրբ ծնունդը։
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023