Ռեյնջերսը շոկի ենթարկեց Լայպցիգին` նվաճելով ԵԼ եզրափակիչի ուղեգիր🎥

Ռեյնջերսը շոկի ենթարկեց Լայպցիգին` նվաճելով ԵԼ եզրափակիչի ուղեգիր🎥

06/05/2022 - 01:14

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ցլերը» հաղթել էինն 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «ռենջերները» հիանալի հանդիպում անցկացրին ու հաղթեցին 3:1 հաշվով։

Ջովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիեն, Գլեն Կամարան ու Ջոն Լունդստրոմը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Քրիստոֆեր Նկունկուն։

Այսպիսով, «Ռեյնջերսը» շոկի ենթարկեց «Լայպցիգին» ու դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կմրցի «Այնտրախտի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023