Աբրահամը հերոսանում է. Ռոման հաղթեց Լեսթերին` դուրս գալով ԿԼ եզրափակիչ🎥

Աբրահամը հերոսանում է. Ռոման հաղթեց Լեսթերին` դուրս գալով ԿԼ եզրափակիչ🎥

06/05/2022 - 00:57

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հռոմեական ակումբը բավական արագ բացեց հանդիպման հաշիվը. 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ «գայլերը» շատ ավելի լավ տեսք ունեին և մի քանի անգամ կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց. Բրենդան Ռոջերսի թիմը փորձեց խուսափել պարտությունից ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն տանտերերը բավական վստահ պաշտպանվեցին ու «սառեցրին» հանդիպումը։

Այպիսով, «Ռոման» այս խաղում հաղթեց 1:0, իսկ ընդհանուր դիմակայությունում` 2:1 հաշվով ու դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023