Սալերնիտանան հետաձգված խաղում հաղթեց Վենեցիային` լքելով վտանտավոր գոտին🎥

Սալերնիտանան հետաձգված խաղում հաղթեց Վենեցիային` լքելով վտանտավոր գոտին🎥

05/05/2022 - 23:58

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձտված «Սալերնիտանա» – «Վենեցիա» հանդիպումը։

Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ֆեդերիկո Բոնացոլին, դիպուկ իրացնելով 11-մետրնոցը, բացեց խաղի հաշիվը։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Դավիդե Նիկոլայի թիմն ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջման գնալը ոչ մի կերպ չհաջողվեց կրկնապատկել հաշվի տարբերությունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ` 58-րդ րոպեին, «Վենեցիան» Տոմա Անրիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

Այդուհանդերձ, հյուրերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 67-րդ րոպեին տանտերերին կրկին առաջ մղեց Սիմոնե Վերդին։

Չնայած խաղավերջում «Վենեցիան» ունեցավ խաղը փրկելու պահեր, սակայն «Սալերնիտանային» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Սալերնոն ներկայացնող ակումբը վաստակեց 29 միավոր, շրջանցեց «Կալյարիին» ու բարձրացավ 17-րդ հորիզոնական` լքելով վտանգավոր գոտին։

Նշենք, որ 36-րդ տուրում «Սալերնիտանան» ու «Կալյարին» մրցելու են միմյանց դեմ։

«Վենեցիան», 22 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023