Այնտրախտի հեքիաթը շարունակվում է. Ֆրանկֆուրտցիները կրկին հաղթեցին Վեսթ Հեմին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

Այնտրախտի հեքիաթը շարունակվում է. Ֆրանկֆուրտցիները կրկին հաղթեցին Վեսթ Հեմին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

06/05/2022 - 00:55

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Այնտրախտը» «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանկֆուրտյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Օլիվեր Գլասների թիմը կրկին հաղթեց «մրճահարներին»։

Այս անգամ գրանցվեց 1:0 հաշիվը, իսկ տանտերերին հաղթանակ պարգևեց Ռաֆայել Բորեի 26-րդ րոպեին խփած միակ գոլը։

Այսպիսով, «Այնտրախտն» այս դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3:1 հաշգով ու դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023