Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում մրցում է «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման 15-րդ րոպեին տանտերերի կազմից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք,որ Ադամյանը Բունդեսլիգայում նախորդ գոլը խփել էր 2022 թ. սեպտեմբերի 3-ին` գրավելով «Վոլֆսբուրգի» դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» տնային խաղում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Երրորդ խաղում անընդմեջ «Քյոլնի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ցլերն» ընդհանուր դիմակայությունում պարտվեցին 1:2 հաշվով` լքելով պայքարը։ Հանդիպման 55-րդ րոպեին վիճակահարույց դրվագ գրանցվեց. «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը նախ դաշտի կենտրոնում խախտեց կանոնները «Լայպցիգի» ավագ Վիլի Օրգանի նկատմամբ, ապա երկու ձեռքով բռնեց նրա վզից և հրեց հունգարացի ֆուտբոլիստին։ Հանդիպման գլխավոր […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում «արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում 2:1 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ։ Դիմակայության պատասխան հանդիպումից (1:1) հետո մադրիդյան ակումբի կենտրոնական պաշտտպան Անտոնիո Ռյուդիգերը կիսվել է տպավորություններով. «Չենք տոնում այս հաղթանակը, քանի որ վատ խաղացինք։ Չեմ կարծում, թե մենք մտովի առաջին խաղում էինք մնացել։ Մենք դանդաղկոտ և անզգույշ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղն անցավ բավական համառ պայքարում, որն ավարտվեց 1:1 հաշվով։ «Արքայական» ակումբի կազմից հաշիվը 65-րդ րոպեին բացեց Վինիսիուսը, իսկ հյուրերի պատասխան գոլը երեք րոպե անց խփեց հունգարացի կենտրոնական պաշտպան Վիլի Օրբանը։ Այսպիսով, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական մարզադաշտում կմրցի «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2:1 հաշվով։ «Ռեկորդ մայսթերի» թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը` իր թիմին հաղթանակ պարգևելով 90+1-րդ րոպեին։ Անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 27 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Ցլերի» միակ գոլը խփեց Բենյամին Շեշկոն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ «Արքայական» ակումբի կազմից փայլեց դարպասապահ Անդրեյ Լունինը` կատարելով 9 սեյվ։ Բացի այդ, 25-ամյա դարպասապահը 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 3 անգամ որսացել է գնդակը մրցակցի օդային փոխանցումից հետո, 1 անգամ փակել է մրցակցի ճանապարհը։ Լունինը կատարել է 25 փոխանցում, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ Հանդիպման 2-րդ րոպեին վիճահարույց դրվագ գրանցվեց։ «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենյամին Շեշկոն դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակն ու արձանագրեց խաղից դուրս իրավիճակ։ Գլխավոր մրցավար Իրֆան Պելտոն դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ ու հաստատեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 48-րդ րոպեին Բրահիմ Դիասի ֆանտաստիկ գոլը։ Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023