Կառլո Անչելոտին տպավորիչ ռեկորդ է սահմանել ՉԼ շրջանակում

Կառլո Անչելոտին տպավորիչ ռեկորդ է սահմանել ՉԼ շրջանակում

05/05/2022 - 17:47

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասախան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

«Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Կառլո Անչելոտին տպավորիչ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի շրջանակում` դառնալով առաջին մարզիչը, ում գլխավորությամբ ակումբները հինգերորդ անգամ դուրս են գալիս ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ։

Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցել է Մարչելո Լիպիին, Յուրգեն Կլոպին և Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, որոնց թիմերը «ականջավոր» գավաթի համար եզրափակիչում պայքարել են չորս անգամ։

Անչելոտիի գլխավորած թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես են եկել նաև 2002/03, 2004/05, 2006/07 (բոլորը` «Միլան») և 2013/14 («Ռեալ Մադրիդ») մրցաշրջաններում։

«Պապա Կառլոն» միայն մեկ անգամ է պարտվել եզրափակիչում, ինչը տեղի է ունեցել 2004/05 մրցաշրջանի` Ստամբուլի լեգենդար խաղում, երբ «Միլանը» 11-մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»։ Այդ խաղում «ռոսոներիներն» առաջին խաղակեսից հետո հաղթելիս են եղել 3:0 հաշվով։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» մայիսի 28-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցելու է հենց «Լիվերպուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023