Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բրյուգե
Ինչպես տեղեկացնում է «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի վինգեր Ֆերրան Յուտգլային։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարծարքի ֆինանսական մասը. «Բրյուգեն» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին վճարել է 5 մլն եվրո, իսկ նրա հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 10% մասնաբաժին։ […]